Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությանը 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Ապրիլ 19,2021 23:43

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած թվով 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին  պաշտոնեական դիրքն օգտագործելով,  անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930