Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ապրիլի 20-ին ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ կանցկացվի նաև քննարկում հայ ռազմագերիների հարցով: Մյուս հարցը COVID-19 պատվաստումներն են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը դեմ արտահայտվեց հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերպելու առաջարկին:
Այս ելույթից հետ ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դիմսը հայտարարեց. «Ուզում եմ մեր գործընկերներին տեղեկացնել, որ Բյուրոն կողմ է այս թեմայով քննարկում կազմակերպելուն: Բայց ինչպես հասկացա, պարոն Սեիդովը պահանջում է քվեարկություն: Հիմա մենք կդնենք քվեարկության Բյուրոյի առաջարկությունները հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերելու մասին»:
ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ լիագումար նիստի ընթացքում հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերպելու առաջարկին ռուսական պատվիրակության անդամները կամ «դեմ» են քվեարկել, կամ «ձեռնպահ»:
Կարդացեք նաև
Ընթացիկ հարցերի քննարկման թեմաներին վերաբերող քվեարկությանը մասնակցել են ռուսական պատվիրակության 12 անդամներ: Նրանցից 5-ը «դեմ» են քվեարկել, 7-ը՝ «ձեռնպահ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այն, որ դրանք ադրբեջանցիներին հարազատաբար հաճոյանում ու կարևորում են և հայերին էլ արդեն բացահայտ ցուցադրում իրենց արհամարանքը՝ դա հասկացանք, բայց գոնե մեջները մի «մարդ» կոչված չի եղե՞լ, որ կողմ քվեարկեր, չէ՞ որ ռազմագերիների հարցն է քննարկվելիս եղել: Սա է իրականությունը, բոլոր դիմակները հանված են, բեմադրությունը՝ ավարտված, իսկ հանդիսատեսը շփոթված վիճակից ուզում է խելքի գալ: