Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու հրամանը, այս մասին Ունուսյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Եկանք, տեսանք, հաղթեցինք
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղելու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:
Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:
Կարդացեք նաև
Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Պատիվ ունեմ»: