Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը պետական գնումների հերթական ուսումնասիրությունն է իրականացրել։ Այսօր կենտրոնի տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները։
Ըստ այդմ՝ 2019 թվականին պետգնումներում խոշորագույն պատվիրատուներից առաջատարն առողջապահության նախարարություն է, կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 90.9 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 39 %, կնքված պայմանագրերի քանակը՝ 1740 հատ, մասնաբաժինն՝ ընդհանուրում՝ 10 %։
Այնուհետեւ խոշոր «գնորդը» պաշտպանության նախարարություն ն է, կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 38.8 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 16%, կնքված պայմանագրերի քանակը՝ 1046 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 6%։
2019 թվականին խոշոր պատվիրատու է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, կնքած պայմանագրերի արժեքը կազմել է 18.3 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 8%, կնքված պայմանագրերի քանակը՝ 193 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 1%։
Կարդացեք նաև
ՊԵԿ-ը գնումների հնգյակում 4-րդն է, 13.3 մլրդ դրամի ընդհանուր արժեքով պայմանագրեր է կնքել, ընդհանուր գնումներում մասնաբաժինը 6% է, կնքված պայմանագրերի քանակը՝ 364 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 2 %։
Ոստիկանության կնքած պայմանագրերի արժեքը կազմել 13.2, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 6 %, կնքված պայմանագրերի քանակը՝ 882, հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 6%։
2020 թվականին այս գերատեսչությունները պետական գնումներում կրկին խոշոր հնգյակի մեջ են, սակայն որոշակի փոփոխություն է եղել պայմանագրերի ընդհանուր պայմանագրերի մասնաբաժնում եւ ընդհանուր պայմանագրերի արժեքը եւս փոփոխվել է։
Այսպես՝ առողջապահության նախարարություն․ կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 86,3 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 37 %, կնքված պայմանագրերի քանակը՝ 1479 հատ, մասնաբաժինն՝ ընդհանուրում՝ 9 %։
Պաշտպանության նախարարություն․ կնքված պայմանագրերի արժեքը կազմել է 26 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 11%, կնքված պայմանագրերի քանակը՝ 791 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 5 %։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը․ կնքած պայմանագրերի արժեքը կազմել է 30 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 13 %, կնքված պայմանագրերի քանակը՝ 182 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 1%։
ՊԵԿ․ կնքած պայմանագրերի արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, ընդհանուր գնումներում մասնաբաժինը 5,1 % է, կնքված պայմանագրերի քանակը՝ 369 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 2 %։
Ոստիկանություն․ կնքած պայմանագրերի արժեքը կազմել է 10.4 մլրդ դրամ, մասնաբաժինն ընդհանուր գնումներում կազմել է 4,4 %, կնքված պայմանագրերի քանակը՝ 732 հատ, իսկ մասնաբաժինն ընդհանուրում՝ 4%։
2018-2020 թվականներին պետական գնումներում մեկ անձից կատարված գնումները բավականին շատ են։ Օրինակ՝ 2018-ին ընդհանուր գնումների մեջ մեկ անձից գնումներով 5746 հատ պայմանագիր է կնքվել, ինչն ընդհանուր գնումների 40% է, պայմանագրերի արժեքը կազմել է 87.6 մլրդ դրամ կամ ընդհանուր գնումների 49%-ը։ 2019 թվականին մեկ անձից գնումներով կնքվել է 6298 հատ պայմանագիր կամ ընդհանուր գնումների 38%-ը, կնքած պայմանագրերի արժեքը կազմել է 112.9 մլրդ դրամ կամ ընդհանուր գնումների 49%-ը։ Իսկ 2020 թվականին մեկ անձից գնումներում կնքված պայմանագրերի քանակը կազմում է 6088 կամ ընդհանուր գնումների 37% -ը, պայմանագրերի արժեքը կազմել է 110,1 մլրդ դրամ, ընդհանուր գնումների 47%-ը։
Հրատապ մեկ անձից գնումներում 2018 թվականին կնքվել է 74 պայմանագիր, ինչն ընդհանուր գնումների 1% է, պայմանագրերի արժեքը՝ 0.8 մլրդ դրամ, գնումների 1%-ը։ 2019 թվականին կատարվել է հրատապ մեկ անձից 300 գնում, ինչն ընդհանուր գնումների 2%-ն է, կնքած պայմանագրերի արժեքը 16.6 մլրդ դրամ է կամ ընդհանուր գնումների 7%-ը։
2020 թվականին հրատապ մեկ անձից գնումների քանակն ավելացել է, կնքված պայմանագրերի քանակը կազմում է 830 հատ, ընդհանուր գնումներում այն 5% է, կնքված պայմանագրերի արժեքը՝ 9.3 մլրդ դրամ կամ ընդհանուր գնումների 4%-ը։
Նշենք, որ հրատապ մեկ անձից գնումները կիրառվում են արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում։
Մեկ անձից գնումներն, ըստ մեր օրենսդրության կիրառվում են 1 միլիոն դրամը չգերազանցող գնումների դեպքում։
Aravot.am-ի հետ զրույցում Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը պարզաբանեց՝ մինչեւ մեկ միլիոն դրամ գնման դեպքում ռացիոնալ չէ մրցույթ կազմակերպելը, բայց երբ դիտարկում ենք մինչեւ մեկ միլիոն դրամի պայմանագրերը, արհեստածին գործոններ են նկատվում, օրինակ՝ կարող են արժեքը հատուկ կամ միտումնավոր մի փոքր քիչ գրեն, որպեսզի կարողանան ոչ մրցակցային ընթացակարգը կիրառել, օրինակ` գնման առարկայի արժեք են նշում 999 հազար դրամ։ Հրատապ մեկ անձից գնման ընթացակարգը դեպքում, ըստ փորձագետի, ընտրություն են «Բոլոր երկրներում մեկ անձից եւ հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումները համարվում է ռիսկային, քանի որ սահմանափակում է մրցակցությունը։ Մեզ համար առավել խնդրահարույց է ոչ մրցակցային ընտրակարգերի կիրառումը, նաեւ խնդիր է, որ օրենսդրությամբ փոխանակ ավելի կրճատեին մեկ անձից կատարվող գնումների ցանկն, այն է՛լ ավելի ավելացրեցին։ Այս առումով հնարավորություն տրվեց ավելի հաճախ կիրառեն ոչ մրցակցային ընթացակարգերը»,-ասաց տիկին Բուռնազյանը։
Ըստ ուսումնասիրության, այլընտրանքի առկայության պարագայում 2020 թվականին ոչ մրցակցային գնումներն արժեքային արտահայտմամբ կազմում են ընդհանուր ոչ մրցակցային գնումների շուրջ 10%-ը կամ ընդհանուր գնումների 5%-ը: Այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով 2020 թվականին կնքվել են մոտ 406 պայմանագիր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 11,5 մլրդ դրամի պարտավորություն։
Նախորդ տարի այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային գնումներում առաջատարն առողջապահության նախարարությունն է, 82 մլրդ դրամի 1004 նման պայմանագիր է կնքել։
Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ ՊՀ-ն 7,2 մլրդ դրամի 26 պայմանագիր է կնքել որպես ոչ մրցակցային գնում։ Էկոնոմիկայի նախարարությունը ոչ մրցակցային գնում է կատարել 5 մլրդ դրամի, կնքել է 630 պայմանագիր։ Վարչապետի աշխատակազմը այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային գնում է կատարել 2,5 մլրդ դրամի եւ կնքել 233 պայմանագիր։
Ըստ ՀԿ-ի հետազոտության, պետական գնումներում այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային հիմքով ծախսային ենթաուղղություններից է անշարժ գույքի եւ սարքավորումների ձեռքբերումը։ Այս գնումներին մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, նրանից տարածք է վարձակալել պետական եկամուտների կոմիտեն դեռեւս 2012 թվականից, համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2020 թվականը։ Այս տարվա մասին դեռեւս տվյալներ չկան։
Արմենուհի Բուռնազյանի կարծիքով՝ եթե տարիներ շարունակ նույն անձից նույն տարածքը պետական կառույցը վարձակալում է եւ որոշակի գումար է ծախսում, ապա այս դեպքում կարելի է նշել, որ արդյունավետ ծախս կարող է լինել վարձակալության փոխարեն տարածք գնելը կամ կառուցելը։
Ոչ մրցակցային գնումների ՀԿ-ի մոնիթորինգի արդյունքները՝
Նելլի ԲԱԲԱՅԱՆ