Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Ենգիբարյան. «Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի»

Ապրիլ 19,2021 21:35

Վիկտոր Ենգիբարյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանում

Ապրիլի 19-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանը: Կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթում նշեց.

«Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ,

նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիեւին եւ պարոն Հալիցկիին:

Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարեւորությունը` որպես արեւելյան գործընկերության վեց երկրների եւ Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական եւ վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքներն ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են եւ կարեւոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների եւ կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին:

2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը` Թուրքիայի, Պակիստանի եւ վարձկանների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա:

Նոր երեւան եկած ապացույցների լույսի ներքո հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ:

Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից եւ խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի եւ ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների` ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում ժողովրդավարական շատ երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը` «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»:

Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ եւ ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում:

Հարգելի գործընկերներ.

Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձեւի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, եւ ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը:

Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այս հարթակն օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը եւ նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930