Այսօր ԱԺ-ում գերիների հարցով աշխատանքային քննարկումից հետո Արցախի նախկին պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանին հարցրեցինք՝ դուք հորդորում էիք պատգամավորներին, որ հարցադրումներ անեն ու ստանան գաղտնիության ռեժիմի տեղեկատվությունը, ինչը կօգնի աշխատանքային խմբում վերլուծություն անել ու ճիշտ լուծումներ գտնել, բայց գաղտնիության ռեժիմի տեղեկությունները հրապարակման ենթակա չէ:
Նա պատասխանեց. «Եթե անկախ, ոչ իշխանական պատգամավորները անընդհատ հղում են հարցեր իշխանություններին, ուրեմն չունեն տեղեկություններ: Եթե ստանան հատուկ գաղտնի տեղեկություններ, որի իրավունքն ունեն, կստանան պատասխանները: Եթե չստանան, այդ ժամանակ նրանք նորից իրավունք ունեն ուղղել իրենց հարցերը գործող իշխանություններին, որովհետեւ անընդհատ խոսել խնդրահարույց խնդրից ու ասել՝ մենք չունենք պատասխանները, ես նրանց առաջարկեի, որ նրանք ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ ստանան պատասխաններ: Ես իրենց հորդորեցի, որ նրանք այդ գործողության գնան»:
Խոսելով Ադրբեջանի նկրտումների մասին՝ նա ասաց. «Մեր հասարակության մի զանգվածի մեջ եղել է իլյուզիա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք, բայց մենք այսօր էլ խաղաղության մեջ չենք: Ունենք մեր առջեւ թշնամական պետություն, որի հետ գնում են բանակցություններ: Խաղաղություն լինում է, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դուք տեսե՞լ եք խաղաղության պայմանագիր՝ ոչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ