2020 թվականի Արցախյան վերջին պատերազմում զոհված գավառցի զինծառայողներ՝ Քերոբ Անդրանիկի Չատիկյանը և Արտյոմ Հակոբի Մկրտչյանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից արժանացել են «Մարտական ծառայության» մեդալների:
Պարգևները զոհվածների ծնողներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունյաց թեմի, Գավառի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները։
Գեղարքունիքի մարզպետարան