«Մամուլում տեղեկություններ կան, որ մենք ունենք գերեվարված երիտասարդներ, որոնք 54 օր գերության մեջ մնալուց հետո վերադարձել են Հայաստան եւ հիմա նրանց նորից բանակ են տարել, որպես զինծառայողներ՝ տարել են ծառայության: Որպես գնդապետ, ինչքանո՞վ է անվտանգ դա»,- այսօր ԱԺ-ում գերիների հարցով աշխատանքային քննարկմանը գնդապետ Բորիս Ավագյանին այս հարցն ուղղեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նախաձեռնել են նոր աշխատանքային խումբ ձեւավորել գերիների հետ կապված:
Ավագյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության տեղյակ չէ, պետք է ստուգել: Թագուհի Թովմասյանն ասաց, որ տեղեկությունը ճշտված է, այս պահին նման 3 զինվոր կա, որոնց տարել են ծառայության: Սա գնդապետին զարմացրեց. «Նրանց հոգեբանական վիճակը պետք է ստուգվեր, նրանք դեռ վերականգնողական շրջան պիտի անցնեին: Բոլոր միջազգային չափանիշներով, ռեաբիլիտացիան տեւում է 180 օրից մինչեւ 360 օր: Եվ եթե նրանք նորից հայտնվել են զինվորական շարքերում, դա շատ մեծ սխալ է, չի կարելի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ