Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակի մեջքը շատ արագ պետք է ուղղվի․ մեր նշաձողն այլեւս Ադրբեջանը չպետք է լինի»․ Արմեն Խաչատրյան

Ապրիլ 19,2021 16:18

«Այն, որ ՀՀ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, դա միանշանակ է։ Այն, որ պետք է վերանայվեն զինծառայության նորմերն ու սկզբունքները, դա էլ է միանշանակ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ կա գաղափար՝ 5 տարին մեկ 3-ամսյա զինվորական ծառայություն սահմանելու մասին, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով․ «Չենք կարող թույլ տալ, որ մեր բանակում պարապուրդ լինի։ Առավելագույնս խտացված ծառայություն պետք է լինի, զինվորն ազատ ժամանակ չպետք է ունենա։ Թե հետագայում դա ինչ մեխանիզմներով կարվի, ինչպես եւ ինչ ժամկետներում, գիտեմ, որ այս պահին ՊՆ-ն ռազմավարություն է մշակում եւ սերտ գործակցում ՌԴ ծառայությունների հետ, որպեսզի բանակում բարեփոխումները շատ արագ տեղի ունենան»։

Բանակի ձեւաչափի եւ սպասվելիք կարգավորումների առնչությամբ էլ Արմեն Խաչատրյանը լրագրողներին խորհուրդ տվեց գնահատականներ չտալ, որովհետեւ կան մասնագետներ եւ միջազգային փորձ․ «Նոր իրավիճակ ունենք, եւ բանակի մեջքը շատ արագ պետք է ուղղվի։ Մեր նշաձողն այլեւս Ադրբեջանը չպետք է լինի, այն ավելի բարձր պետք է լինի։ Այո, նաեւ՝ Թուրքիան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930