«Եղբայրը չի եղել, այլ քրոջ ամուսինը։ Նման եզակի դեպքեր հնարավոր են։ Օրվա ընթացքում այն եզակի էր։ Մի քանի գերեզմանատներ ենք այցելել, հանդիպել զոհվածների հարազատների հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզ այցի ժամանակ գրանցված միջադեպին, երբ զոհված զինվորի հարազատը նրան կոչ էր արել հեռու մնալ տղայի գերեզմանից՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Փաշինյանի հետ մասնակցում էր մարզային այցերին։
Թե ինչպիսի հետեւություններ են անում իշխանությունները նման դեպքերից, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Եզակի դեպքը լուսաբանվել է։ Այսինքն, անողը ջանացել է, որ այն լուսաբանվի, մեկին բերել է, որ անպայման նկարվի։ Նորմալ է»։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նշյալ միջադեպը տեղ չէր գտել կառավարության լրատվականի հրապարակած տեսանյութում, Արմեն Խաչատրյանը նկատեց․ «Կառավարության տեսանյութը չի կարող ամբողջն ընդգրկել։ Այսօր չկա բացասական բան, որը չլուսաբանվի, դա լրագրողների մոտ լավ ստացվում է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ