Ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։
Ներկայում ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն Sputnik-V պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով։
Արցախի Անվտանգության խորհուրդ