«Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած զինծառայողի ծնող Տիգրան Գալստյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արցախում ծառայող զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին կառավարության առջեւ՝ պահանջելով վերանայել իրենց որդիների ծառայության ժամկետները: Նրանցից մի քանիսին վարչապետն ընդունել էր:
Տիգրան Գալստյանն ասաց, որ հանդիպումն աշխատանքային էր եւ բացի սոցփաթեթի վերաբերյալ հարցից, այլ հարցեր չեն քննարկել. «Վարչապետն ասաց, որ սոցփաթեթի վերաբերյալ 2-3 օրվա ընթացքում հստակ պատասխան կլինի: Իսկ ժամկետների կրճատման կամ զորացրման հարցը չի քննարկվել: Վարչապետի հետ աշխատանքային հանդիպումները կշարունակվեն»,- ասաց զինծառայողի ծնողը՝ նշելով՝ հավանական է, որ մեկ շաբաթ հետո կրկին կհանդիպեն Փաշինյանին:
Նրա խոսքով, թեեւ այլ հարցեր գործնականում չեն քննարկել, բայց իրենց ներկայացրած որոշ հարցերի հետ Փաշինյանը համամիտ էր:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ