Լեհաստանում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամներ առավել քան մեծ առավելությամբ՝ 10:0 հաշվով, հաղթեցին իրենց առաջին մրցակիցներին:
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարից դուրս թողեց լիտվացի Արտյոմ Աուգային: Իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում ոչ մի շանս չտվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Տատարինովին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ