Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

Ապրիլ 19,2021 15:50

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

2020թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը 2019թ.-ի համեմատ աճել է ավելի քան 8% -ով, իսկ ծավալը՝ 11% -ով:

«Մեր ռազմավարական նպատակներից մեկը բանկային ծառայությունները հասարակության համար հնարավորինս հասանելի և մատչելի դարձնելն է: Մենք հաջողությամբ լուծում ենք այս խնդիրը՝ մեր հաճախորդների համար բարենպաստ պայմաններով վարկատեսակներ մշակելով և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով: Արդյունքներն ակնհայտ են. 2011թ.-ից ի վեր մեր կողմից տրամադրված POS վարկերի ծավալն աճել է ավելի քան 10 անգամ», – նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի նշանակալի նորամուծություններից մեկն անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառումն է:

Արհեստական բանականության տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել նրանց պրոֆիլը: Արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով վեց ամսվա ընթացքում մշակվել է 250 հազար վարկային հայտ:

Հետևելով հաճախորդամետ քաղաքականությանը՝ 2020թ.-ին Յունիբանկը միջոցներ ձեռնարկեց համավարակի և ռազմավարական դրության պայմաններում հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար: Բանկը երկարաձգեց ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը և մարումները համամասնորեն բաշխեց վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկն աջակցություն է ցուցաբերել նաև ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930