Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞վ է բանակցում հայկական կողմից գերիների հարցով… Եթե դուք պատգամավոր եք ու չեք ճանաչում, որտեղի՞ց ես պետք է այդ անձին ճանաչեմ». Բորիս Ավագյան

Ապրիլ 19,2021 15:42

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նախաձեռնությամբ են հանդես եկել գերիների հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորել:

Քննարկվեց ապրիլի 8-ին տարածված այն կեղծ տեղեկատվության հարցը, թե գերիներ են վերադառնալու, բայց եկավ դատարկ ինքնաթիռը ու վրդովվեցրեց հուսախաբ ծնողներին:

Գնդապետ Բորիս Ավագյանն ասաց. «Իռացիոնալ կլինի քննարկել, թե ինչու դատարկ եկավ ինքնաթիռը: Դատարկ եկավ, որովհետեւ չէին գնացել գերիների հետեւից, գնացել էին աշխատանքային ինչ-որ հարցով: Պետք է աշխատանքային խումբ ստեղծել, որը գոնե հասարակությանը կկարողանա տրամադրել այն ինֆորմացիան, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ է կատարվում: Ասում են՝ լույսը բացվում է, մենք գերիների հարցով զբաղվում ենք, բայց քաղաքացիները ուզում են մի քիչ ավելի շատ իմանալ: ԱԺ-ն այն ինստիտուտն է, որն ունի հնարավորություն բոլոր պետական մնացած այրերին ու ուժային մարմիններին հարցադրում անել»:

Վարդան Աթաբեկյանը հարցրեց՝ կոչով կարո՞ղ եք հանդես գալ, որ մոլորությունից ծնողները ծախս չանեն գնան Արցախ, Արցախից ի՞նչ պատասխան կարող են ստանալ: Ավագյանը պատասխանեց, որ չեն կարող քաղաքացիներին արգելել, մարդիկ ազատ են տեղաշարժվել ու գալիս են Արցախ, ստանում պատասխաններ, որոնց հավատում են, ռուսական կողմին են հարցնում, գալիս են, որ ունենան հնարավորություն շփվելու գեներալ Մուրադովի հետ:

Բորիս Ավագյանը նաեւ ասաց. «Երբ մենք 8 –րդ կետն ենք մատնանշում ադրբեջանական թշնամական պետություն ասում է՝ գերի չկա, կան ահաբեկիչներ, որոնքն 8-րդ կետի տակ չեն ընկնում: Այս դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ թող նրանք ներկայացնեն միջազգային ատյաններին՝ եթե 62-ը ահաբեկիչ են, ի՞նչ հիմքով են 8-ին հետ վերադարձրել: Եթե ահաբեկչության հոդված է նրանց վրա դրել, 8-ը վերադարձվել են, թող հիմքերը տան ու բացատրեն՝ 8 ահաբեկիչն ինչո՞ւ են ուղարկել ՀՀ, փաստորեն ահաբեկիչ չեն, չե՞ն: Դուք ուզում եք խուսափեք 8-րդ կետը կատարել… Աստված չտա, որ հույսը ծնողների կտրվի, որ կարելի է քաղաքակիրթ ձեւով այս հարցը լուծել, նրանք կգնան այնպիսի քայլերի, որոնք վախ կմտցնեն մեր թշնամական պետության բնակիչների մեջ: Դա կարող է բերել այնպիսի հետեւանքների, որ նրանք չեն պատկերացնում: Պետք է Ադրբեջանը արագ լուծումներ տա»:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ ՀՀ-ի անունից ՞վ է բանակցում գերիների հարցով: Ավագյանը պատասխանեց. «Եթե դուք պատգամավոր եք ու չեք ճանաչում, որտեղի՞ց ես պետք է այդ անձին ճանաչեմ: Ես այդպիսի անձի մասին տեղեկություններ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930