Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառվում է, որ Ստեփանակերտում ադրբեջանցի լինի, առեւտուր անի, դա ֆանտաստիկա է, հավաստիացնում եմ, ես չեմ հասցնի՝ արցախցիները կգերեվարեն». Բորիս Ավագյան

Ապրիլ 19,2021 15:34

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նախաձեռնությամբ են հանդես եկել գերիների հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորել:

Քննարկմանը հրավիրված էր գնդապետ Բորիս Ավագյանը:

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը զարմացած էր՝ եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետում նշված է՝ բոլորը՝ բոլորի դիմաց, ո՞նց կարող էր հայկական կողմը արագացված մեր պահած գերիներին հանձնել, ոն՞ց կարող էր այդքան անհեռատես լինել: Հիմա մենք ենք խնդրողի դերում: Պետք էր մի օր ու ժամ պայմանավորվել, նույն օրը ստանալ մեր գերիներին ու փոխանցել իրենցը:

Ավագյանը պատասխանեց. «Մենք պետք է կենտրոնանանք, թե այսօր ինչ կարող ենք անել: Թե ինչ չի արվել, կամ ինչ արվել է սխալ, վերլուծության առարկա է: Այսօր լուծումը կարող ենք ստանալ, երբ գործող իշխանություններին ստիպեք տան ձեզ ինֆորմացիա՝ ի՞նչ են նրանցից պահանջում գերիների դիմաց տալ: Հասկանում ենք, որ գերիների հարցը խաղաքարտ է ստեղծել, ինչ-որ բան են պահանջում: Չեն ասում՝ մեզ բան պետք չի, իրենք թող մնան այստեղ: Պայման են դնում: Դուք ունեք գաղտնիությանը տեղեկանալու հնարավորություն, ի՞նչն է պայմանը, որ գերիներին չեն վերադարձնում»:

Էնֆիաջյանն առաջարկ ուներ. «Ադրբեջանի զինվորները Արցախի տարածքում են հայտնվում, գնումներ անում թող գերեվարեն այդ մարդկանց»: Ավագյանը պատասխանեց. «5 ամիս է անցել, ես բացառում եմ այդպիսի տարբերակ, որ ինչ-որ մի ադրբեջանցի կարա գա Ստեփանակերտ՝ առեւտուր անելու, դա ֆեյք լուրեր են: Ես չգիտեմ ով է տարածում այդպիսի կեղծ տեղեկություններ: Կարելի է տարածել, որ մենք էլ Բաքվում եք: Ստեփանակերտում բացառվում է ադրբեջանցի լինի, դա ֆանտաստիկա է: Լավ ճանաչելով արցախցիներին, հավաստիացնում եմ, ես ինքս չեմ հասցնի գերի վերցնել՝ իրենք կգերեվարեն: Կեղծ տեղեկություններ են, թե ռուսների հետ նրանք գալիս են Ստեփանակերտ, ման են գալիս, ավելին՝ լուրեր էին տարածվել, թե ինչ-որ աղջիկների են տարել, ծեծել են, դա ապատեղեկատվություն է: Աբսուրդ է, բացառվում է այդ տարբերակը»:

Հետո Ավագյանը հավելեց, որ եթե մենք ադրբեջանցի տեսնում ենք Արցախ տարածքում, ոչ թե պիտի գերեվարենք, որովհետեւ ուզում ենք գերի ունենալ, այլ կարող է լրտեսությամբ է զբաղվում, պետք է պարզել՝ ոնց է հասնել այդտեղ ու ինչ գործունեությամբ է նա այնտեղ զբաղվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930