Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված զորահանդեսի փորձն են անցկացրել Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիսավոր երթի փորձերին մասնակցել է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Բացի այդ, փորձերին մասնակցում է մարդասիրական արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմը: Ընդհանուր առմամբ՝ դրան մասնակցել է շուրջ 400 ռուս զինծառայող:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ