Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. Նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա

Ապրիլ 19,2021 14:43

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում վեհաժողովը ձայների 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց հայ ռազմագերիների հարցով ընթացիկ հարցերի քննարկում անցկացնելու մասին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պահանջը: Քննարկումը տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, կեսօրին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հայկական պատվիրակությունն ընթացիկ հարցերի շրջանակում ԵԽԽՎ օրակարգում առաջարկել էր ներառել նաև հայ ռազմագերիների հարցը:

Այս անգամ ի տարբերություն ձմեռային նստաշրջանի հայկական պատվիրակության պահանջը չմերժվեց: Մինչ քվեարկությունը ձայնի իրավունք խնդրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Նա հայտարարեց, թե նման քայլերով հայկական պատվիրակությունը խոչընդոտում է Ադրբեջանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Եվ նշեց, որ նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա:

ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսն ի պատասխան հիշեցրեց՝ ԵԽԽՎ Բյուրոն կողմ է քվեարկել այս առաջարկին:

Նշենք, որ ընթացիկ հարցերի քննարկում կկազմակերպվի նաև COVID-19 պատվաստումների հարցով: Երկու հարց էլ՝ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը, Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ հինգշաբթի օրը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930