Գոռ Սարգսյան
Դավիթ Բաբաջանյան
Դավիթ Շահնազարյան
Սամվել Սահակյան
Նարեկ Երիցյան
Գևորգ Մարտիրոսյան
Սարգիս Ղազարյան
Զավեն Մկրտչյան
Պատվական Հարությունյան
Հունան Մանվելյան
Սամբիստ տղաներն են, ովքեր հանուն հայրենիքի, հանուն պատվի ու ազգի արժանապատվության զոհեցին ամենաթանկը:
Ապրիլի 18-ին Հայաստանի սամբոյի առաջնությունն անցավ առանց նրանց մասնակցության և տղաների՝ երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն հռչակվելու մասին պատվոգրերը ստացան հարազատները: Հայկական սամբոն 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցավ 10 նահատակ և 14 վիրավոր:
Իսկ «Դինամո» մարզասրահում անցկացված մարզական և մարտական սամբոյի առաջնությունն անցավ իրապես լարված ու թեժ մարզական մթնոլորտում: Լավագույնը ճանաչվելու համար մրցագորգ դուրս եկան Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները:
Կարդացեք նաև
Նաև այս առաջնության արդյունքներով է ձևավորվելու Հայաստանի սամբոյի հավաքականների վերջնական կազմը, որոնք կմասնակցեն մայիսի 24-ից 30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ի դեպ, հաշվի առնելով համավարակի թելադրած պայմանները, այս տարվա մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնությունները կանցկացվեն համատեղ:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի նորընծա չեմպիոններին:
Մարզական սամբո՝ տղամարդիկ
Գրիգոր Մխիթարյան-Գյումրի-58 կգ ք/կ
Մաքսիմ Մանուկյան-Գյումրի-64 կգ ք/կ
Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան-71 կգ ք/կ
Արթուր Հակոբյան-Վանաձոր-79 կգ ք/կ
Արսեն Ղազարյան-Վանաձոր-88 կգ ք/կ
Արման Ավանեսյան-Արցախ-98 կգ ք/կ
Դավիթ Հարությունյան-Գյումրի- +98 կգ ք/կ
Մարզական սամբո՝ կանայք
Մելինե Մամիկոնյան-Բյուրեղավան-50 կգ ք/կ
Վարսիկ Գրիգորյան-Երևան-54 կգ ք/կ
Մարինե Մարտիրոսյան-Արտաշատ-59 կգ ք/կ
Սրբուհի Հովակիմյան-Եղվարդ-65 կգ ք/կ
Ագապի Հարությունյան-Աբովյան-80 կգ ք/կ
Աննա Մկրտչյան-Բյուրեղավան- +80 կգ ք/կ
Մարտական սամբո /տղամարդիկ/
Արմեն Մնացականյան-Արցախ-58 կգ ք/կ
Համլետ Սուքիասյան-Աբովյան-64 կգ ք/կ
Մհեր Մերջանյան-Վանաձոր-71 կգ ք/կ
Թաթուլ Ավագյան-Արցախ-79 կգ ք/կ
Ավետիք Պողոսյան-Աբովյան-88 կգ ք/կ
Կարեն Ավետիսյան-Երևան-98 կգ ք/կ
Արեգ Ղազարյան-Աբովյան- +98 կգ ք/կ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա