Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Արմեն Սարգսյանն ասում էր, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը, խորհրդարանական կառավարման մասին չէր մտահոգվում»․ «Իմ քայլի» պատգամավոր

Ապրիլ 19,2021 14:08

«Այդ հիմնավորումները, իմ կարծիքով, հիմնավոր չեն եւ կառուցողական չեն։ Ամեն դեպքում, սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ նախագահը ստորագրելու է նախագիծը։ Հաջորդ շաբաթ ԸՕ փոփոխություններն օրենքի ուժ կստանան»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Նախագահն ասում է, որ ԸՕ նախագիծն ընդունվել է միայն քաղաքական մեծամասնության կողմից։ Նախագծի համահեղինակներից երկուսը նախկինում ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ցուցակով ընտրված պատգամավորներն են։ Պնդումը, թե սրան միայն իշխող խմբակցությունն է կողմ, փաստացի սխալ է։ ԱԺ-ում բոլորը կողմ են քվեարկել դրան, անգամ այն խմբակցությունը, որը մտահոգություն է հայտնել։ Երեւի չուզեցան պատմության մեջ մնալ որպես «ռեյտինգայինի» պաշտպաններ»,-համոզմունք հայտնեց Համազասպ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ նախագահի մեկ այլ դիտարկումն այն մասին, թե ԸՕ այս փոփոխությունները ռիսկային են, որովհետեւ կուսակցական համակարգը կայացած չէ, եւ խորհրդարանական երկրում ռիսկեր կան, զարմանք է առաջացնում․ «Երեք տարի առաջ, երբ Արմեն Սարգսյանն ընդունում էր նախագահ դառնալու հրավերը եւ ասում, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը՝ խորհրդարանական կառավարման համակարգ ընդունելիս, չէր հնչում որեւէ մտահոգություն՝ խորհրդարանական կառավարման առնչությամբ»։

Հիշեցնենք, որ ԸՕ փոփոխությունների նախագիծը վարկանիշային ընտրակարգի փոխարեն սահմանել է պարզ համամասնական ընտրակարգ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930