Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով շահարկելուն

Ապրիլ 19,2021 13:39

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) իրավունքի դպրոցի «Փրոմիս» մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։

Պաշտպանը հանդես է եկել բանախոսությամբ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց Ադրբեջանում ապօրինաբար պահելու, նրանց նկատմամբ շարունակական վատ վերաբերմունքի, գերիների՝ հայրենիք վերադարձնելու գործընթացը Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով շահարկելու թեմաներին։ ՄԻՊ-ը նշել է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է համապատասխան իրավական մեխանիզմներ, սակայն դրանց գործնական կիրառումը մինչև այսօր չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ-փորձագետներ, անդրադարձ է կատարվել ռազմագերիների հետ կապված միջազգային իրավակարգավորումներին, միջազգային հանրության կողմից միջամտության և Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավոր եղանակներին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930