Վարշավայում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վիճակահանությունը որոշել է Հայաստանի չորս ներկայացուցիչների մրցակիցներին:
Մեր բոլոր ըմբիշներն էլ պայքարը սկսում են 1/8 եզրափակչից: 65 կգ քաշային կարգում Գեւորգ Թադեւոսյանի առաջին մրցակիցը ադրբեջանցի Ալի Ռահիմզադեն է, 70 կգ-ում Արման Անդրեասյանը կգոտեմարտի լիտվացի Արտյոմ Աուգայի, 74-ում՝ Հրայր Ալիխանյանը՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովի, իսկ 79-ում՝ Արման Ավագյանը՝ Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ