Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո կստեղծենք պարիտետային հանձնաժողով»․ Գեւորգ Գորգիսյան

Ապրիլ 19,2021 13:16

«Եթե այդ հանձնաժողովը հիմա ստեղծվի, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, որովհետեւ 11 հոգուց 7-ը պետք է լինեն «Իմ քայլականներ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով լիազորությունները դադարեցված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

«Իմիջիայլոց, վստահ չեմ, որ պաշտոնապես նամակ ենք ստացել։ Մեր առաջարկը պարիտետային հանձնաժողով ստեղծելն էր։ Դա մերժվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում սատարել են վարչապետի գործողություններին, շահագրգիռ չեն լինի, որպեսզի որեւէ բան բացահայտվի։ Իշխանափոխությունից հետո կստեղծենք պարիտետային հանձնաժողով։ Պարոն Օնիկ Գասպարյանի հետ որեւէ բան չենք քննարկել»,-նշեց Գեւորգ Գորգիսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930