Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձում են արդարացնել իրենք կերած գրանտները»․ Գորգիսյանը՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի մասին

Ապրիլ 19,2021 13:08

«Համաձայն եմ նախագահի հետ, «Իմ քայլը» միաձայն է ընդունել այդ նախագիծը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Հուսամ՝ խելամտություն կունենան եւ այդ փաթեթը չեն բերի, որովհետեւ ըստ բոլոր հաշվարկների՝ Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա։ Դա կնշանակի՝ ԸO փոփոխություն այն դեպքում, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է։ Հուսամ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի։ Եղածով գնանք ընտրության, դրան արդեն սովոր են քաղաքական ուժերը»,-պատասխանելով հարցադրմանն այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո իշխանական խմբակցությունը մտադիր է ԸO նախագիծը բերել ԱԺ՝ երկրորդ ընթերցման, նշեց Գորգիսյանը։

Թե ինչ կապ ունի ԸՕ նախագիծը վարչապետի հրաժարականի հետ, Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց․ «ԸՕ-ն փոխել այն դեպքում, երբ ընտրական գործընթացն արդեն իսկ սկսված է, աբսուրդ է։ Հիմա, երբ վարչապետի հրաժարականին մի քանի օր է մնացել․․․կամ՝ վարչապետը չի ուզում հրաժարական տալ, դրա համար են ուզում փոխել։ Ինչ հիմա իրենք անում են, փորձում են արդարացնել իրենք կերած գրանտները։ Իրենց արածն ԸՕ-ի բարեփոխումների հետ կապ չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930