Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ հայ ռազմագերիների հարցը կմտնի՞ ԵԽԽՎ օրակարգ. հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ

Ապրիլ 19,2021 12:43

Ստրասբուրգում ապրիլի 19-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այն կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Նստաշրջանի ընթացքում Գերմանիայի՝ Նախարարների կոմիտեի նախագահության առիթով ելույթով հանդես կգա Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը և Եվրոպայի պետնախարար Մայքլ Ռոթը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին կմասնակցի նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին:

Այս նստաշրջանի ընթացքում ևս հայկական պատվիրակությունը հրատապ հարցերի շրջանակում ԵԽԽՎ օրակարգում առաջարկել է ներառել նաև հայ ռազմագերիների հարցը:

Հիշեցնենք՝ ձմեռային նստաշրջանի ընթացքում լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը:

Օրակարգում՝ որպես հրատապ հարց ներառելու պահանջ է ներկայացվել նաև Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը, Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը, Եվրոպայում խաղաղության հաստատման համար ռուսական սպառնալիք թեմաներով, COVID-19-ի պատվաստումների հետ կապված հարցեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930