Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրող «Ancient World» ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրային: Հանդիպմանը ՀՀ դեսպանը խրախուսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկայացումը և այդ ուղղությամբ Տամուրայի կողմից տարվող աշխատանքը՝ առաջարկելով դեսպանության աջակցությունը նշված ոլորտում հայկական արտադրանքի առաջխաղացման հարցում:
Այդ համատեքստոմ դեսպանը հեռանկարային է համարել նաև հայկական գյուղատնտեսական վերամշակման արտադրանքի առավել ներկայացվածությունը Ճապոնիայի շուկայում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի արտադրողների և Ճապոնիայի ներկրողների միջև կհաստատվեն արդյունավետ գործարար կապեր:
«Ancient World» ընկերության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:
«Ancient World» ընկերության կայքէջն է՝ ancient-w.com:
Կարդացեք նաև
Ճապոնիայում ՀՀ դեսպանություն