ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ
«Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։
Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման գործում։
Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:
Կարդացեք նաև
Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից
Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը, հատկապես արցախյան 1-ին պատերազմի ընթացքում, Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։
Իր մարդասիրական և բարեգործական ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին։
Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը վառ է մնալու և մեր ժողովուրդը նրան ընդմիշտ հիշելու է հպարտության ու երախտագիտության զգացումներով։
Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Արցախի նվիրյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին