Լրահոս
Օրվա լրահոսը

Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը սահմանափակում է աճուրդային գործընթացներից բարեխիղճ ներդրողին դուրս մղելու հնարավորությունները. Արտակ Մանուկյան

Ապրիլ 19,2021 11:44

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ԱԺ-ն 81 կողմ և 19 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Վերջինիս ընդունումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և սահմանափակում է հակամրցակցային համաձայնությունների արդյունքում բարեխիղճ ներդրողին` աճուրդային գործընթացներից դուրս մղելու հնարավորությունները:

Ի լրումն, օրենքը նպաստում է աճուրդների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացմանը:

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին ում աջակցությամբ կյանքի կոչվեց այս գաղափարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930