Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը պաշտպանելով մեր սահմանները. Մարուքյան

Ապրիլ 19,2021 11:13

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը պաշտպանելով մեր սահմանները:

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930