«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդդիմությունը երբեք օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի հասել
✅Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում կուսակցությունների կայացումն ու զարգացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է, առանց որի գործող կառավարման համակարգը, որպես այդպիսին, ոչ միայն չի կայանա, այլև պետության ղեկավարման ղեկը կշարունակի մնալ անհատի ձեռքին, պարզապես եթե կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում այդ անհատը նախագահն էր, ապա գործող կառավարման պայմաններում այն ՍՈՒՊԵՐ վարչապետն է…
✅Քաղաքական համակարգի և պետության որակի բարելավման գործընթացում Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի քաղաքական պատասխանատվությունը ահռելի էր։
Կարդացեք նաև
✅Նրանք խոստացել էին ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, այն է՝ նպաստել ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի ստեղծմանը, ձևավորել այնպիսի քաղաքական միջավայր ու քաղաքական համակարգ, ինչպես նաև ստեղծել այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտային անկախության Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ընդդիմությանը ընտրությունների միջոցով հասնելու հաջողության և գրանցելու իրենց հաղթանակը:
✅Բա՞յց․․․
Արձանագրենք, որ անկախության Հայաստանի պատմության ընթացքում ընդդիմությունը երբեք օրինական ընտրությունների միջոցով իշխանության չի հասել։
✅Հայաստանում ժողովրդի իշխանությունը վերջնականապես անշրջելի կդառնա միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն անձամբ կշնորհավորի արդար ու օրինական ընտրությունների միջոցով հաղթանակ տարած քաղաքական ուժի առաջնորդին և իշխանությունը կփոխանցի նրան…
✅Ես այսպես եմ պատկերացնում իրական արդար Հայաստանը։
«Արդար Հայաստան» կուսակցության համար ռազմավարական է լինելու այս խնդրի լուծումը՝ որպես առողջ քաղաքական համակարգի կայացման ու ժողովրդավարության անշրջելի հաղթանակ․․․