Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանների դիմաց հերթեր, սրճարաններում էլ նստելու տեղ չկա․ Գյումրու ֆենոմենը

Ապրիլ 18,2021 23:34

Չնայած կորոնավիրուսային ու հետապատերազմյան ծանր իրավիճակին՝ Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի ամենագրավիչ քաղաքներից մեկը։

Շաբաթ-կիրակի օրերին կոլորիտային այս քաղաքը լեփ-լեցուն է հյուրերով, ամենուր զբոսաշրջային ավտոբուսներ են, այցելում են հյուրեր թե՛ հանրապետության տարբեր վայրերից` հատկապես մայրաքաղաքից, և թե՛ արտերկրից` հատկապես Ռուսաստանի Դաշնությունից։

Այսօր նույնիսկ չինացիների ենք հանդիպել։

Մեր ֆոտոխցիկն այսօր ֆիքսեց, որ քաղաքի կենտրոնական սրճարաններում ոչ մի ազատ տեղ չկա, իսկ թանգարանների դիմաց երեկվանից մեծ հերթեր են (Տես գլխավոր լուսանկարը՝ հերթեր Մհեր Մկրտչյանի թանգարանի դիմաց

Զբոսավարները մեծ թվով դպրոցահասակների են ուղեկցում Գյումրի, ներկայացնում քաղաքի պատմական շենքերը։

Սակայն, նկատենք, որ ոչ միշտ է ճիշտ մատուցվում քաղաքի պատմությունը, մտածելու տեղիք է տալիս այն, որ օրինակ, ասենք, Շիրազի փողոցի վրա գտնվող Գյումրի ռեստորանի շենքը, որը հայտնի է նաև «Բարի լույսի» շենք անվամբ և որտեղ նկարահանվել են Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմից դրվագներ, ներկայացվում է որպես բաղնիքի շենք։

«Բարի լույսի» շենք

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930