Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենաթանկ հատվածը՝ Մհեր Արմենիային ու Սյունիքի նախկին մարզպետին

Ապրիլ 18,2021 21:37

Գյումրու կենտրոնում սկսվել է նախընտրական եռուզեռ․ փակված սրճարաններն ու խանութները վերածվել են կուսակցությունների գրասենյակների։

Այսօր մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց գտնվող «Գրանդե» սրճարանը, որը փակվել էր, տրամադրված է  Մհեր Արմենիայի հիմնած «Ազգային ձայն» կուսակցությանը։ Ապակյա պատուհաններից երևում էր, որ այն մարդաշատ է, աշխույժ։

Քաղաքի ամենաթանկ գրասենյակներից մեկն էլ, որտեղ ժամանակին տեղակայվել էր «Այո»-ի շտաբը, տրամադրված է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։

Գյումրու հագուստի փակված խանութներից մեկի շենքն էլ, ըստ մեր տեղեկությունների, վարձակալել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Սակայն այստեղ դեռ կուսակցության անվանումը չկար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930