Լիսաբոնում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ մինչեւ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը վիճակահանությամբ ազատ էր առաջին շրջանում:
Նա պայքարը սկսեց 1/16 եզրափակչից ու առավելության հասավ մոլդովացի մրցակցի նկատմամբ: Սակայն հաջորդ փուլում հայ ձյուդոիստը տանուլ տվեց ռուսաստանցի Մուսա Մոգուշկովին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ