Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն է հանձնել․ Արմավիրի քաղաքապետն ու զինկոմիսարիատը ֆեյսբուքյան գրառումից են այդ մասին տեղեկացել

Ապրիլ 18,2021 20:35

Օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա։

Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ։
Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։

Քանի օր ա՝ փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։
Հասկանո՞ւմ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանո՞ւմ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։
Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։

Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ։

Թարմացում՝ Արմավիրից ԼՀԿ պատգամավոր Անդրեասյան Էդվարդը գրեց, ներողություն խնդրեց կատարվածի համար, մանրամասները ճշտելու համար Ռոբի մոր կոնտակտը տվեցի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930