Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզից մարզ են գնում ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած՝ «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 18,2021 19:37

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Համարենք, որ իշխանությանը հաջողվել է պետության տապալումը «ջարդել» բանակի ու նրա հրամանատարության վրա՝ պայմանականորեն, մեկին նստեցնելով, մյուսին գնդակահարելով, երրորդին մինչև վերջ ստորացնելով։

Արդյո՞ք կհաջողվի դրանով պատասխանատվության և մեղավորության տակից դուրս գալ։
Այս հարցին պատասխանելու համար 3 տարի պետք է հետ գնալ ու տեսնել, թե ովքե՞ր էին բանակի հրամանատարությունը, ումո՞վ նրանց փոխարինեցին։

Կարճ ասած, ում որոշմամբ են նշանակվել զինված ուժերի հրամանատարությունը, պաշտպանության նախարարն ու իր տեղակալները, Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նույնը գրեթե նույն սկզբունքով Արցախում։

Նախկինների ցանկությա՞մբ է Դավիթ Տոնոյանը 2018-ին նշանակվել Պնախարար։ Արտակ Դավթյանին, ապա՝ Օնիկ Գասպարյանին, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին, իսկ հետո՝ Ջալալ Հարությունյանին «նախկինների» ճնշմա՞մբ են պաշտոնների նշանակել։

ԱԽ քարտուղարի մասին դեռ չեմ խոսում։ Չեմ ուզում թվարկել Արցախում, Հայաստանում վերջին 3 տարիներին զորամիավորումների և զորամասերի հրամանատարների մեծ թիվ կազմող փոփոխություններին։ Զորամաս կա, որ 2018-2021 թվականների ընթացքում 2-3 զ/մ-ի հրամանատար է փոխվել։

Ասածս ինչ է՝ ձեր նշանակած հրամկազմն է, պաշտպանական ոլորտի ձեր նշանակած պատասխանատուները, ոլորտում ձեր վարվող քաղաքականությունը, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, ո՞ւմ վրա եք պատասխանատվությունն ու մեղավորությունը փորձում բարդել։

Ես չեմ ասում, որ այս 3 տարվա ընթացքում նշանակված հրամանատարները լավն են, թե վատը, իրենց թվում շատ արժանի սպաների եմ ճանաչում, բայց հարցը հետևյալում է՝ որ տապալումները վերագրում եք պաշտպանական համակարգի պատասխանատուների վրա, սրան-նրան ուղարկում պարտությունը նրանց վրա բարդելու համար, չեք հասկանո՞ւմ, որ մարդիկ բութ չեն, հիշողության կորուստ չունեն։

Նշանակողն էլ էիք դուք, հանողն էլ, բա դրա համար ո՞վ է պատասխան տալու։
Եթե լավ հրամանատարներ չէին, հրաման չեն կատարել, չեն կռվել, փախել են… լավ մտածեք, մե՞նք ենք ձեր տեղը մեղավոր, մենք պե՞տք է պատասխան տանք ձեր նշանակումների, ձեր ստեղծած մթնոլորտի կամ չկատարված մարտական խնդրի համար։

Թե չէ մարզից մարզ են գնում, տաղավարից մեկ այլ տաղավար ու փորձում մարդկանց համոզել, որ իրենք աշխատասենյակներում օրուգիշեր անքուն նստած՝ «չար, վատ» հրամանատարները կռիվը պարտվեցին։

Ու բոլորը մեղավոր են բացի իրենցից։
Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք՝ ինչ ճանապարհով էլ լինի ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930