Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը Վայոց Ձորի Ռինդ համայնքում հարց է տվել Նիկոլ Փաշինյանին, վերջինիս մարզային այցելության ժամանակ, որը մոնտաժվել է Փաշինյանի հրապարակած տեսանյութից: Քաղաքացին կոռուպցիայի հետ կապված հարց է բարձրացրել, որին պատշաճ պատասխան չի ստացել:
«1000 հա հողի հետ կապված անօրինականություն է եղել թղթաբանության մեջ։ Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դրան չի անդրադարձել, դրանից հետո այդ հարցով ինձ զրպարտության համար դատի է տվել։ Վարչապետը, երբ իր ելույթի ժամանակ ասաց կոռուպցիայի դեմ պայքար, ես ասացի՝ եղբայր, եթե կոռուպցիայի դեմ եք պայքարում, ձեր ժամանակահատվածում քննչական մարմիններում այդ գործը կոծկվել է, իրական պատկեր չենք ստացել, եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Թղթերը փոխանցեցի նրան եւ ասացի՝ Ձեր կողմից նշանակված կադրերը մարզում կոռումպացված են, եթե փաստեր կուզեք՝ ինձ կհրավիրեք, ես մեր մասնագետների հետ միասին կներկայացնեմ։
Մտածեցի, որ հարցին կանդրադառնան, ընթացք կտան պատկան մարմինների մոտ, արդեն մնացած բացահատումները կլինեն, բայց երբ տեսանյութերը նայեցի, տեսա, որ մոնտաժել են, եւ ընդհանրապես այնտեղ հարցուպատասխան չի երեւում։ Եթե ես ավագանու անդամ եմ, ինձ հուզող հարցերը բարձրաձայնել եմ, չի երեւում, այդ հանդիպումները, ես չեմ հասկանում, ինչի՞ համար են։ Խնդիր եմ բարձրաձայնել, ես կուզենամ, որ հրապարակայնորեն մարդիկ հասկանան, որ նման խնդիր կա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշավան Ավետիսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում