Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեծերը ստեղծագործեին այսօր․․․ Ալեքսանդր Քալանթարյանի պարոդիաները

Ապրիլ 18,2021 10:41

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Մեր ներկան անհիմն է,
Մեր ներկան՝ անգո է․
«Մեղավորը հինն է»,
«Մեղավորը նորն է»։

Իսկ ինձ համար մեկ է,
Երբ որ արքան մերկ է,
Մրցակիցն անզոր է,
Մեղավորը մենք ենք․․․
Հինն ու նորը ո՞րն է։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ                                     

Դուք, վարչապետի գործող-չգործող
Ճոխ թեկնածուներ,
Հին բրածոներ,
Նոր դրածոներ,

Ասում եք՝ թե հայ աշխարհն եք սիրում…
Սու՛տ է: Դուք միայն ձեր շահն եք սիրում:
Խավարն եք սիրում, ավարն եք սիրում,
Աթոռն եք սիրում, ձեր փորն եք սիրում։

Եվ փորի համար, աթոռի համար,
Պատրաստ եք ամեն «հու-հու»-ից դողալ,
Կեղտի մեջ շողալ,
Աղբի մեջ՝ լողալ,
Շարունակ սողալ,

Միայն թե մի օր, թեկուզ մի պահի
Անվարան ելնեք շալակն աշխարհի:

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ                                 

Թե ճերմակ էիր, տե՛ր, ինձ ստեղծել,
Ինչ գործ ունեմ ես սև երամում,
Երբ ազգը սևը սպիտակ է կարծել
Եվ ճիշտ սպիտակը թողել թշնամուն…

Թե թավիշ էիր դու մեզ խոստացել,
Ինչու մահաբեր գեհեն  նետեցիր,

Ինչու կամեցար մեր ազգը գցել`
Այս վտառի՛ մեջ իժ ու օձերի…

Գերնպատակն  է՝ սողալ ու փախչե՛լ
Ու դրանով էլ ահագնում են ինձ,

Քանի որ երբեք ունակ չեն թռչել,
Ուստի վախ չունեն նաև… անկումից..․

 

Պարոդիաներն՝ Ալեքսանդր ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930