Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների օրոք ստեղծվելիք պատերազմը քննող հանձնաժողովն օբյեկտիվ կգործի՞, Մովսես Հակոբյանն ասաց.
«Եթե նորմալ հանձնաժողով ստեղծվի, այո»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում