Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեյտինգայինից հրաժարվելը սահմանափակում է քաղաքացու իրավունքը». Պարույր Հայրիկյան

Ապրիլ 17,2021 15:33

«Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատեց, որ երբեմն նման բնույթի հարցերին անդրադառնալիս, չգիտես ինչու, ռոտացիոն կարգով են կուսակցություններ հրավիրվում, ինչը ճիշտ չէ:

«Մենք առնչվում ենք ճգնաժամի հետ, որի հիմքում նախ եւ առաջ ընտրական օրենսգիրքն է ընկած, բայց ոչ միայն ընտրական օրենսգիրքը, որը բխում է Սահմանադրությունից, այլեւ ընտրական օրենսգրքի դրույթներն իրականացնող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Զարմանալիորեն 2018 թ․ գարնանը այս ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չէր: Բայց այս ընտրական օրենսգրքով գնացին ընտրությունների, եւ չգիտես ինչու, երկու տարուց ավելի ձգձգվեց կառավարության որոշման մակարդակով երեւույթի  քննարկումը:

Ընդհանրապես, նման խնդիրների անդրադառնալիս երկու մոտեցում կա՝ կամ սկզբունք, կամ նախասիրություններ, նպատակադրումներ եւ տագնապներ: Մենք բոլորս հիմնականում առաջնորդվում ենք նախասիրություններով, նպատակադրումներով, հարմարավետությամբ, լավագույն դեպքում՝ տագնապներով, եւ շատ քիչ դեր է կատարում սկզբունքը:

Հայաստանը նաեւ իրավական պետություն է՝ ժողովրդավարական լինելուց առաջ, եւ երբ  որեւէ փոփոխություն է կատարվում, այդ փոփոխությանը պետք է նայենք նաեւ իրավունքի տեսակետից: Կարծես համընդհանուր տրամադրություն է տիրում, որ ռեյտինգայինի վերացումը հակասում է Սահմանադրությանը, եւ նախագահը կամայական կամ քաղաքական  որոշում պետք է հանդես բերի՝ մոտեցումը հակասահմանադրական հայտարարելու վերաբերյալ:

Եթե Հայաստանը իրավական պետություն է, բնականաբար պետք է ձգտենք, որ այդ իրավունքը առավելագույն չափով ներկայացված լինի, եւ եթե կատարվում է փոփոխություն, քաղաքացու իրավունքները սահմանափակվում են, նվազեցվում է քաղաքացու դերակատարությունը, ինչը հակասահմանադրական  քայլ է:

ԱԻՄ-ը պատրաստվում էր առանձին դիմել նախագահին, ասելով՝ մի ստորագրեք, որովհետեւ քաղաքացու իրավունքները նվազում են… Այդպես ուզում եք ավելի՞ հարմարավետ գործեք, վախենում եք, որ օլիգարխները իրենց կդրսեւորե՞ն… Դե որ էդպես է, Երեւանում եւ բոլոր քաղաքներում ավտովթարներ են լինում, ուրեմն բոլոր ավտոմեքենաները վերացրեք»,-ասաց ԱԻՄ նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930