Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը՝ պետության «ռեսթարտի» եւ ընտրությունների մասին

Ապրիլ 17,2021 13:55

«Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ Ազգային- ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր, իր ձեւակերպմամբ, ջանք չեն խնայել ընտրական համակարգի ժողովրդավարացման ու պարզեցման համար:

«Միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ մեր վիճակում ընտրական համակարգի տրամաբանական, ամբողջական փոփոխությունը  եւ արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն պետական կառավարման համակարգի, ավելի պարզ ասած՝ պետության ռեսթարտի համատեսքտում, հակառակ պարագայում որեւէ շոշափելի արդյունքի չենք հասնի՝ չնայած գործադրված ջանքերին»,-ասաց ԱԺԲ խորհրդի անդամը:

Նրա խոսքով, ԱԺԲ-ն գտնում է, որ մինչեւ համակարգային փոփոխություններ չկատարվեն, հնարավոր չի լինի ընտրական համակարգը կյանքի կոչել. «Դա հնարավոր է միայն անցումային ծրագրի իրագործմամբ, ժամանակավոր կառավարության գործունեությամբ, որի ընթացքում պետք է տեղի ունենա ե՛ւ անցումային արդարադատություն, ե՛ւ նոր Սահմանադրություն ընդունվի, նոր ընտական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, եւ դրանք համակարգային աժեսկզբունքային փոփոխություններ պետք է լինեն, այլ ոչ թե այս կամ այն մոտեցման փոփոխություն»:

Վարուժան Ավետիսյանը նաեւ հավելեց. «Առաջնայնորեն մենք պետք է Ռուսաստանից կիսագաղութային կախյալ վիճակը հաղթահարենք, եւ այդ պորտալարային մեխանիզմները խզենք: Մասնավորապես շատ կարեւոր է, որ ընտրելու հնարավորություն տրվի Արցախում եւ արտասահմանում բնակվող մեր բոլոր քաղաքացիներին,  վերացվի պատգամավոր դառնալու համար վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ մշտապես Հայաստանում բնակվելու սահմանափակումը,  ԱԺ-ում կայուն մեծամասնության վերաբերյալ պահանջը:

Պետք է արգելել  նաեւ Հայաստանում չորս վարչակարգերի մաս կազմած այն անձանց մասնակցությունը պասիվ ընտրական իրավունքին, որոնք ունեցել են քաղաքական պաշտոններ եւ պաշտոններ են զբաղեցրել իրավապահ մարմինների հատուկ ծառայություններում»:

ԱԺԲ անդամն  առաջարկում է նաեւ ձեւավորել նոր ԿԸՀ եւ տարածքային ընտրական նոր հանձնաժողովներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930