Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նացիստ չեմ, բայց հիշեք՝ մենք ունենք դարավոր թշնամի»․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին

Ապրիլ 17,2021 12:54

Оրերս Սյունիքում աշխատանքային այցով գտնվող Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում հանդիպեց «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի 45 պատանիների հետ։

«Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ, ու ամեն ինչ պետք է անենք, որ դա շարունակություն չունենա», – նշեց Սասուն Միքայելյանը՝ ասելով, որ մեծ ուշադրություն է դարձնելու «Պատանի երկրապահին»։ Ըստ Սասուն Միքայելյանի՝ փոխվելու է նրանց համազգեստը, տրվելու են նոր վկայականներ, ինչպես նաեւ պատանի երկրապահների մարզիչները վարձատրվելու են։ Եկրապահի նոր վկայականում եռամիասնության գաղափարն է։ «Հայաստանի, Արցախ դրոշներն են ու Մասիս սարը, որը խորհրդանշում է Արեւմտյան Հայաստանը։ Հենց սա է մեր եռամիասնությունը»,–ասաց ԵԿՄ նախագահը։

«Ես նացիստական բաներ չունեմ։ Բայց դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի։ Դա թուրքն է։ Մեզ մորթող, փրթողը չի կարա մեզ բարեկամ լինի, որպես հարեւան պետություն կարանք ինչ-որ տնտեսական, կամ մի բնագավառի կապեր ունենանք, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք պատմությունը»,–ասաց ԵԿՄ նախագահը՝ ներողություն խնդրելով պատանի եկրապահներից, որ նրանց «ուրիշ ոգով, ուրիշ տեղ է տանում»։

«Մենք ունենք դարավոր թշնամի ու չպիտի մոռանանք»,–ասաց նա։

Հուշահամալիրում  էին Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, երկրապահներ, ազատամարտիկների հարազատներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ։ Ներկայացվեց Երկրապահ ԿՄ պատմությունն ու անցած ուղին՝ հիմնումից մինչ օրս,  հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ։

Գարեգին Նժդեհի հուշահամալիրից հետո ծաղկադրման արարողություն կատարվեց Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում, ուր ամփոփված են արցախյան պատերազմում անմահացած կապանցի հայորդիները։ Այստեղ էլ տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման արարողությունը։ Նրանց հանձնվեցին ակումբին անդամագրվելու վկայականները։

ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ ՊՆ գերատեսչական մեդալներ ու ՀՀ կառավարական մեդալներ հանձնվեցին հայրենիքին ծառայություն մատուցած սյունեցի երկրապահներին։ Պարգեւատրվածների մեջ էր նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930