Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթից հետո լայն ուշադրության է արժանացել հայկական բանակի արդիականացման թեման, սակայն առավելապես Ռուսաստանի դերի համատեքստում, որի մասին խոսել էր Փաշինյանը:
Այն, որ հայկական բանակի արդիականացումը Ռուսաստանի հովանու ներքո դիտարկելը, մեղմ ասած, խնդրահարույց է մի շարք առումներով, այդ թվում՝ ռեգիոնալ անվտանգային քաղաքականության, արցախյան վերջին պատերազմի, այդ ամենում Ռուսաստանի վարքագծի համատեքստում, թերևս վեր է կասկածից:
Միևնույն ժամանակ, զուտ կառավարման բնույթի առումով Ռուսաստանը ոչ միայն զինվորական, այլ կենսագործունեության թերևս որևէ ոլորտում հազիվ թե լինի արդիականացման արդյունավետ գործընկեր, ռեֆորմացիոն քաղաքականության հուսալի գործընկեր: Այդ ամենով հանդերձ, սակայն, կան իրողություններ՝ թե հետխորհրդային ընդհանրապես, թե՛ հետպատերազմական՝ մասնավորապես:
Ու այդ իրողությունները անկասկած են դարձնում, որ հնարավոր չէ հայկական զինուժի վերակառուցումը դիտարկել առանց Ռուսաստանի էական մասնակցության և ներգրավվածության, դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Դա իրողությունն է, որ պայմանավորված է աշխարհաքաղաքական շատ պարզ հանգամանքներով: Ըստ այդմ, հայկական բանակի վերակառուցման հարցում էական է այն, թե արդիականացման գործընթացի համար ինչպիսի զուգահեռ գործընկերային և գործակցային հարաբերություններ կարող են ձևավորվել այլ ուժային կենտրոնների, ռազմական արդիականացման գործում անհամեմատ առավել առաջատար կենտրոնների հետ, որպեսզի Հայաստանն այդ հարցում չմնա միայն Ռուսաստանի հետ աշխատանքի ռեժիմում: Ահա այստեղ է, որ պահանջվում է առարկայական քննարկում։
Կարդացեք նաև
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում