Լրահոս
Օրվա լրահոսը

Գանատայի Ալպերթա Նահանգի օրէնսդիր ժողովը վաւերացուցած է օրինագիծ մը, որով միաձայնութեամբ կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը

Ապրիլ 17,2021 11:06

Գանատայի հայ Դատի յանձնախումբը Ապրիլ 16 թուակիր հաղորդագրութեամբ մը կը հաստատէ, որ Գանատայի Ալպերթա Նահանգի օրէնսդիր ժողովը վաւերացուցած է օրինագիծ մը, որով նահանգի խորհրդարանը միաձայնութեամբ կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը և այլ ցեղասպանութիւններ, միաժամանակ, նահանգային կառավարութիւնը ապրիլ ամիսը յայտարարեց որպէս ցեղասպանութեանց յիշատակման, դատապարտման և կանխարգիլման ամիս:

Թիւ 205-րդ օրինագիծը, զորս հովանաւորած էր Ալպերթայի Միացեալ Պահպանողական կուսակցութեան պատգամաւոր Փիթըր Սինգը, ընդունուեցաւ 2021 թուականի Մարտ 22-ին կայացած նահանգային խորհրդարանի նիստին երրորդ ընթերցումէն ետք եւ Մարտի 26-ին ստացաւ վերջնական վաւերացում՝ ըստ օրէնսդրութեան:

Օրենքի նախագիծը, որ կը կոչուի «Ցեղասպանութեան զոհերու յիշատակման, դատապարտման և կանխարգիլման ամսուան մասին օրինագիծ», կը խրախուսէ Ալպերթայի կառավարութեան ցեղասպանութեան պատճառները կանխելու եւ անոնց դէմ պայքարի ռազմավարութիւններ մշակելու։

Օրինագիծը յատուկ կ՚ընդգէ Հայոց ցեղասպանութիւնը. ուքրանական սովասպանութիւնը, հրէական ողջակիզումը, Ռուանտայի թութսի փոքրամասնութեան դէմ գործադրուած ցեղասպանութիւնը, Սրեպրենիցայի սպանդը, ինչպէս նաեւ Եզիտիներու եւ ռոհինգիաներու ցեղասպանութիւնները։

Գաատայի Հայ դատի յանձնախումբը հաղորդագրութեան մէջ կը նշէ, որ գոհ է օրինագիծ 205-ի ընդունմամբ և իր խոր երախտագիտութիւն կը յայտնէ Ալպերթա նահանգի վարչապեպ Ճէյսըն Քէնիին, պատգամաւոր Փիթըր Սինգհին և Ալպերթայի խորհրդարանի բոլոր պատգամաւորներուն՝ իրենց սկզբունքային դիրքորոշման և ճշմարտութեան և արդարութեան հանդէպ իրենց անսասան նուիրուածութեան համար:

horizonweekly.ca

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930