Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր․ «Փաստ»

Ապրիլ 17,2021 10:16

Դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։

Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։

Բացի այդ, ելույթի մեջ առկա էին նաև առանձին մասեր, որ ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Տպավորություն էր, որ Փաշինյանը միտումնավոր ձգտում է այնպես խճճել փաստերը, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։ Ու նրա հայտարարություններն այնքան խճողված ու անհեթեթ էին, որ անգամ նախկին երեք նախագահները հարկ չհամարեցին լուրջ և փաստարկված ձևով արձագանքել՝ մասնավորաբար պատասխանելով, թե «ինչ ուզում է, թող դուրս տա», կամ՝ «միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», կամ էլ՝ «նրան պատասխանելն անիմաստ է»։ Իսկ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը:

Նա, կարծես, հերթական փորձն է կատարում հակասական փաստերով ու պոպուլիզմով մանիպուլացնել քաղաքացիներին ու բթացնել հանրության զգացողությունները և խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Ուշագրավ է, որ իրեն պետության ղեկավար համարող անձը երկրի ամենաբարձր ամբիոնից մի շարք վրիպակներ թույլ տվեց։

Եթե, իհարկե, դրանք կարելի է վրիպակ համարել, այլ ոչ թե դիտավորություն: Օրինակ՝ նա Արցախի տարածքներն անվանեց «Ադրբեջանի տարածքներ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ֆրանսիայի նախագահ» և այլն։ Անգամ արտերկրյա մամուլում Փաշինյանի ելույթն իր «վրիպակներով» ուշադրության արժանացավ։ Բայց հիմա կասեք, թե այդ ո՞ր մի երկրի ղեկավարն է, որ վրիպակներ թույլ չի տալիս իր հայտարարություններում։ Թերևս ոչ մի ղեկավար էլ ապահովագրված չէ լեզվի սայթաքումից, բայց Փաշինյանի դեպքում դրանք ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն՝ մի կողմից, և մյուս կողմից, նորից կրկնենք, հնարավոր է, որ դրանք կա՛մ ենթագիտակցական մտածողության, կա՛մ դիտավորության արդյունք են:

Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր, որն ինչի մասին ուզում, գրում էր կամ լեզվին եկածն ասում:

Արդեն գործադիրի ղեկավարի կարգավիճակում իր ելույթի ցանկացած հատված կամ իր յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու կշռադատված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ու այս հանգամանքն ազդում է ոչ միայն իր, այլև երկրի հեղինակության վրա։ Մանավանդ արտերկրյա հանդիպումների ժամանակ Հայաստանի ղեկավարը պետք է տիրապետի արարողակարգային յուրաքանչյուր մանրուքի, այնինչ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի պատճառով Հայաստանին արտաքին աշխարհում արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930