Այս պետությունն ապրում է դրսևորումներով, որոնք արդարացիորեն կարող են տեղ գտնել պետությունների քանդման մասին պատմող դասագրքերում։
Հայաստանը պետություն է, որի ոստիկանության շարքերը համալրվում են աշխատանքի տեղավորման էժանագին հայտարարությամբ…
Կպատմվի երևի նաև այն մասին, որ ահա այս երկրում դատավորներից իշխանությունը սիրում է հատկապես վնգստացողներին։ Ու թշնամիներից ատում է հատկապես ներքիններին՝ կարեկցանքի շիթեր արձակելով արտաքին թշնամիների ուղղությամբ։
Կնկարագրվի հաստատ նաև, որ Հայաստանը ճղճղան թափորով գերեզման գնացող իշխանություն ունեցող երկիր է, որտեղ պատերազմի զոհերը հաշվվում են հարսանիքի հյուրերի ցուցակի հանգույն՝ պլյուս-մինուսով, և ծափահարում են նրան, ում հաշվարկների պատճառով նաև զոհերն անհաշվելի են, կորյալները՝ անգտնելի, գերիները՝ անվերադարձելի։
Կարդացեք նաև
Դասագրքերում այդ կներկայացվի նաև պետության հետ օրգանապես անհամատեղելի մի մտագարի կերպար, ով մոդերացնում է վերը նշված ու չնշված բոլոր անհեթեթությունները։ Ու վերջում նաև կպատմվի հարկավ, որ կոնտրաստների այս երկրում պատրաստվում են ընտրությունների, որի արդյունքները հաշվելու են մինչև վերջին քվեն, որովհետև քվեն իշխանություն է ապահովում, իսկ սպանված զինվորը՝ գլխացավանք ու հաշվարկի անհարմարություն։
Այդ ձեռնարկի վերջում կարող է տեղ գտնել նաև Հայաստանի մահախոսականը կամ ռեքվիեմը, որը գրվում է հենց հիմա, հենց այս օրերին։ Պետությունը սպանողների հոտնկայս ու անմեղսունակ ծափահարությունների ներքո։
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում