Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանության շահերը հերթական անգամ տարօրինակ կերպով համընկնում են ադրբեջանա-թուրքական շահի հետ»․ «Փաստ»

Ապրիլ 17,2021 09:30

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին: Նրա պարտականությունները կատարելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ կա: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը մինչ դատական համակարգին առնչվող հերթական դրվագին անդրադառնալը, նշեց, որ պետք է հետհայացք նետել վերջին 3 տարվա զարգացումներին:

«Հետպատերազմյան շրջանում իշխող ուժի հիստերիան շարունակվում է: Մենք շարունակում ենք նաև երկակի ստանդարտներ տեսնել: Եվ ԲԴԽ-ի շուրջ ստեղծվածը հերթականն է այդ իմաստով: Մամուլում տարբեր գործերի առումով նախորդիվ կային տեղեկություններ, որ պարոն Վարդազարյանը կատարում է իշխող ուժի հրահանգները: Այդ պարագայում պարոն Վարդազարյանն իրենց ցանկալի, անաչառ դատավորներից էր, և նրանք վերջինիս նշանակեցին ԲԴԽ նախագահ՝ պիտակավորելով ու հետապնդելով ԲԴԽ նախկին անդամներին, որոնք պրոֆեսիոնալներ էին: Իրենց ցանկալի կազմով ԲԴԽ ձևավորեցին: Հիմա նոր սցենարի ենք ականատես լինում, որովհետև այնքան կարմիր գծեր են անցնում, որ անգամ իրենց հետ համագործակցող դատավորներն այլևս նման գործելաոճ չեն հանդուրժում»,-նկատեց Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ, մեծ հաշվով, այսօր արդեն պետության գոյության հարցի առաջ ենք:

«Ուստի, տրամաբանական էր պարոն Վարդազարյանի հայտարարությունը հետպատերազմյան շրջանում: Եվ այդ հայտարարության տրամաբանական հետևանքն իշխող ուժի ջղաձիգ արձագանքներն էին, ու, բնականաբար, իրենք ջանք չխնայեցին, որ ձերբազատվեն պարոն Վարդազարյանից՝ ամեն ինչ անելով նաև այդ պաշտոնում իրենց սրտի ԲԴԽ անդամին տեսնելու համար: Իսկ նպատակը դատավորների նկատմամբ ճնշում գործադրելն է հատկապես քաղաքական գործերի պարագայում: Բայց ես լիահույս եմ, որ ԲԴԽ նախագահի փոփոխությունը չի ազդի այն դատավորների գործունեության վրա, որոնք մինչ օրս, անկախ ճնշումների բնույթից ու քանակից, իրենց խղճին ու համոզմունքին համահունչ որոշումներ ու դատական ակտեր են կայացրել: Իշխող ուժը ջղաձգումների մեջ է. ցանկացած պարագայում, երբ պրոֆեսիոնալ գործունեությունն իրենց քիմքին հարիր չէ, կամակոր երեխայի պահվածք են որդեգրում ու ընկնում են հիստերիայի մեջ: Մենք պետք է արձանագրենք, որ, օրինակ, ՀՀ ՄԻՊ-ն անգամ մի շարք միջազգային կառույցների կողմից է բարձրագույն գնահատականների արժանացել, բայց այս պահի դրությամբ վերջինս ամենաշատը հետապնդվում է ադրբեջանական և ՀՀ գործող իշխանության կողմից: Սա ողբերգություն է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող ուժի շահերը հերթական անգամ տարօրինակ կերպով համընկնում են ադրբեջանա-թուրքական շահի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930