Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասել է 11 տոկոսի․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 17,2021 09:10

Նախորդ դարի 90-ականների սկզբի ճգնաժամային տարիներից սկսած, երբ երկիրը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամում, Հայաստանում սկսվեցին համատարած ապօրինի անտառահատումները:

Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո էլ անտառի ապօրինի հատումը վերածվեց բիզնեսի եւ սոցիալական հարց լուծելու միջոցի: Արդյունքում 20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասավ 11 տոկոսի: Վերջին ցուցանիշը զուտ անտառապատ տարածքների հաշվարկներով է, իսկ ծառերի խտության եւ «Անտառ» էկոհամակարգի պահպանման առումով վիճակն առավել մտահոգիչ է:

Երկու տարի առաջ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «10 մլն ծառ 10 ամսում» նախագիծը, որը սակայն հնարավոր չեղավ իրականացնել համավարակի, հետո նաեւ՝ պատերազմի պատճառով: Այս տարի վերսկսվել է վերոհիշյալ ծրագիրը: Սա մի մասն է այն հավակնոտ պարտավորության, որը Հայաստանն ստանձնել է համաշխարհային հանրության առաջ՝ պարտավորվելով մինչեւ 2050 թ. ՀՀ տարածքի անտառապատ տարածքները կրկնապատկել եւ հասցնել 25 տոկոսի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930