«Հռետորաբանության առումով մեծ փոփոխություն չկա։ Փարատեմ կասկածները, թե այսօրվա ելույթները․․․ոչ, նախընտրական քարոզչության մաս չեն կազմում, ԱԺ-ում կարեւոր քննարկում էր, եւ ելույթները դրա մաս էին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ լիագումար նիստում իր ելույթին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանը համոզմունք էր հայտնել, որ պատերազմից հետո կառավարությունը ոչ թե մեղքի զգացում ունի, այլ անասնական վախ՝ սեփական ժողովրդից, ինչին ի պատասխան Վաղարշակ Հակոբյանն ասել էր՝ «կխնդրեմ, որ ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք»:
«Անասնական բնազդից խոսել ինձ դրդեց գործընկեր-պատգամավորի արտահայտած միտքը, ես նրան պատասխանեցի,-լրագրողներին ասաց Վաղարշակ Հակոբյանը։ «Դա արդարացի պատասխան էր, եւ ես չէի սկսել այդ խոսակցությունը, այլ նա»,-հավելեց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ