Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք Վարշավայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, որի սաները Լեհաստանում առաջինը կմտնեն մրցագորգ, թիմում ընդգրկել է 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանին, 70 կգ՝ Արման Անդրեասյանին, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանին եւ 79 կգ քաշային Արման Ավագյանին:
Ավելի ուշ Եվրոպայի առաջնության մրցագորգում պայքարի մեջ կմտնեն յոթ հունահռոմեականներ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ՝ Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Վարուժան Գրիգորյանը եւ 82 կգ՝ Կարապետ Չալյանը: Ըմբիշները մրցավայր մեկնելու են գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ