Ես պատրաստ եմ Ալեն Սիմոնյանին հանդիպել դատարանում, ես հայտնել իմ ներքին համոզմունքը, որ իմ դեմ այս պահին էլ շարունակվող սոցցանցային արշավի պատվիրատուն հենց Ալեն Սիմոնյանն է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե զրպարտչական հայտարարության կապակցությամբ զրուցել է իր իրավաբանների հետ, ովքեր խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իր իրավունքներն ու պատախանատվության ենթարկել իրեն արատավորող և կեղծ տեղեկատվություն տարածող անձանց:
«Ինձ մոտ այդպիսի համոզմունք և վստահություն ձևավորվել է նրանից, որ գրոհը, զզվելի գրոհը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի հետ 2 օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցից հետո։ Նշեմ նաև, որ համոզմունքը ձևավորվել է նաև ճեպազրույցի ընթացքում հենց Ալեն Սիմոնյանի վարքագծից և իմ նկատմամբ թիրախավորված վերաբերմունքից, նշեմ, որ նրա ագրեսիվ վարքագիծը անգամ վախեցնող էր։ Բացի այդ, հիշեցնեմ մամուլի բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ նմանատիպ, ֆեյքային գրոհները ղեկավարվում է հենց Ալեն Սիմոնյանի կողմից։ Ինչպես նաև այդ մասին խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել են բազմաթիվ պատգմավորներ»,-ասաց Անի Գևորգյանը։
Լրագրողի խոսքով՝ երեկ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելիս իր հիմնավոր կասկածների մասին Ալեն Սիմոնյանի առնչության վերաբերյալ հայտնել է։
«Խոսքը վերաբերում է իմ մանկահասակ երեխային և ցանկացած պարագայում ես իրացնելու եմ իմ իրավունքները, ցանկացած հիմնավոր կասկած պետք է քննության առարկա դառնա։ Պարոն Սիմոնյան, կհանդիպենք դատարանում»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ